Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 33 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 107 միլիոն 440 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում