Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցողները վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն չեն ունենա

Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցող անձինք վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն այլևս չեն ունենա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարզաբանել էր, որ եթե պարեկներն արձանագրեն ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձն այդ պահին չունի պլաստիկ վկայական, բայց ունենա թվային տարբերակով վկայական, ապա վարորդը վարչական պատասխանատվության չի ենթարկվի

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը