ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա կանչելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործով քննությանը hանրապետության նախագահը չի ներկայանա:

Բարձր դատարանը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ երեկ Հրայր Թովմասյանն առաջարկել է ՍԴ հրավիրել ՀՀ նախագահին:

Թովմասյանը պնդել էր, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը ընտրվել հունիսի 20-ը:

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել, խորհրդակցել և նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել այդ օրը: Հակառակ դեպքում ՍԴ-ն պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին»,- ասել էր Հրայր Թովմասյանը:

Related posts

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ