Ռուս խաղաղապահներն ապահովում են Բերձորի միջանցքի անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ է անցկացնում խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու սցենարով:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին