Սաստիկ բուք և ցածր տեսանելիություն՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան և Նիգավանից մինչև Ծիլքար ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 19:50 դրությամբ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ և Նիգավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածներում առատ ձյուն է տեղում, սաստիկ բուք և ցածր տեսանելիություն է։

«Հարգելի՛ վարորդներ, վերոնշյալ ուղղություններով հորդորում ենք չերթևեկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով (հնարավոր է՝ ճանապարհահատվածները բքի պատճառով ժամանակ առ ժամանակ փակվեն)»,- հայտնում են հիմնադրամից:

Related posts

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան

Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին