Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է:

ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Related posts

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ

Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր