Սահմանադրական դատարանը հրապարակեց 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշում:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի: Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ժողովրդավարության պաշտպանների միություն հանուն հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրել էր մասնակցությունը։
Հուլիսի 1-ին, լսելով կողմերի եզրափակիչ ելույթները, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։