ԱՄՆ կենտրոնական և արևելյան շրջաններում մոլեգնող շոգի պատճառով իշխանությունները ստիպված են եղել չեղարկել կամ հետաձգել տասնյակ շքերթներ, համերգներ և հրավառություն:
Հուլիսի 3-ին Վաշինգտոնում ժամանակավորապես փակել են Ազգային ծառուղում գտնվող ամերիկյան մեծ պետական տոնավաճառը, երբ օդի ջերմաստիճանը հասել ես +38 աստիճանի:
Չեղարկվել է նաև հուլիսի 4-ին նախատեսված շքերթը. Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել էր, որ օդի ջերմաստիճանը կհասնի +46 աստիճանի։
Ծայրահեղ շոգն ու օդորակիչների զանգվածային օգտագործումը ծանրաբեռնել են ԱՄՆ-ի էներգահամակարգը։