Ռուսաստանում Wildberries-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը Ռուսաստանի օգտատերերի շրջանում խափանումներ են նկատվում Wildberries-ի աշխատանքի մեջ։ Դա հետեւում է Downdetector ծառայության տվյալներից, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը։

Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:19-ին բողոքների թիվը հասել է 8799-ի: Նշվում է, որ ընդհատումների մասին հայտնածների 49%-ը նշել է` խնդիրներ ունի մուտք գործելու հետ կապված, 40%-ը դժվարացել է հետևել պատվերին, 11%-ը դժվարություններ ունի կայքի հետ։ Ամենաակտիվը, ծառայության տվյալներով, խնդիրների մասին հայտնել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սոչիի օգտատերերը:

«Այս պահին Wildberries-ի ծառայությունների շահագործման մեջ կան սխալներ, աշխատանքներ են տարվում դրանք վերացնելու ուղղությամբ»,- «ՏԱՍՍ»-ին հայտնել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից