Ռուսաստանում աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության աշնանային հերթական զորակոչի մասին։

Կզորակոչվի 120 հազար ռուսաստանցի: Այսպիսով, այս տարի աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ։ Երկրի Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ զորակոչիկներն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի, երկրում հայտարարված մասնակի զորահավաքը նրանց վրա նույնպես չի տարածվում։

Իսկ Ուկրաինայի Զինված ուժերում աշնանային զորակոչն այս տարի չեղարկվում է, դեմոբիլիզացիան հետաձգվում է։

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ զորակոչի մասին համապատասխան փաստաթղթից բացառվում են այն դրույթները, որոնք նախատեսում էին ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը։

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով

VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ