Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի

Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշպանության նախարարության կայքէջը:
«Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել: Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հեռավոր գյուղերում եւ շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ