Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսական ուժերը հայտնել են գիշերը երկրի 18 տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում ուկրաինական 375 անօդաչու խոցելու մասին: Բրյանսկի մարզում 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ: Յարոսլավլի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր:

Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, 151 ԱԹՍ: Կիևում երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ: Թիրախավորվել են նաև Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքները:

Ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանին ուկրաինական հարվածներից զոհվել էր կայանի գլխավոր ինժեները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն սպառնում է միջուկային անվտանգությանը: Ատոմակայանը Մոսկվայի վերահսկողության տակ է անցել 2022 թ. մարտին և այժմ կառավարվում է «Ռոսատոմ»-ի կողմից:

Related posts

Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի