Եվրամիությունում 2026թ․ օգոստոսի 2-ից ուժի մեջ կմտնեն AI-ով ստեղծված բովանդակության թափանցիկության նոր պահանջները.ՀՌՀ

Եվրամիությունում 2026թ․ օգոստոսի 2-ից ուժի մեջ կմտնեն AI-ով ստեղծված բովանդակության թափանցիկության նոր պահանջները։
ԵՄ Արհեստական բանականության մասին ակտի (AI Act) համաձայն՝ այն դեպքերում, երբ տեքստը, լուսանկարը, տեսանյութը կամ ձայնային բովանդակությունը ստեղծվել կամ էականորեն փոփոխվել է արհեստական բանականության միջոցով, ապա դրա մասին պետք է հստակ տեղեկացվի օգտատերերին։
Պահանջը նպատակ ունի բարձրացնել տարբեր տեսալսողական հարթակներով հրապարակվող բովանդակության թափանցիկությունը և նվազեցնել ապատեղեկատվության ու «դիփֆեյք»-երի նյութերի տարածման ռիսկերը։
Նոր կանոններով AI համակարգեր մշակող և կիրառող կազմակերպությունները պարտավոր կլինեն ապահովել, որ AI-ով ստեղծված բովանդակությունը հնարավոր լինի նույնականացնել։
Ավելի մանրամասն՝ https://goo.su/rYi2M (անգլերեն)

Related posts

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը