Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը

Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիներին որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելուն, անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կդառնա ավելի հարմարավետ և թափանցիկ։

Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության կարևոր ուղղություններից է։

Related posts

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր