Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան միացնող Տումաննայա գետի վրայով անցնող կամուրջը բացվել է երթևեկության համար։

Բացման հանդիսավոր արարողությանը հեռավար մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի վարչապետ Պակ Տհե-Սոնը։

Սա Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջն է։ Նախկինում երկու երկրի միջև միակ ցամաքային կապը երկաթուղային էր՝ Բարեկամության կամրջով։

Նոր կամրջի երկարությունը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է։ Այն սկսել են կառուցել 2025 թվականի ապրիլի վերջին։

Կամուրջն անվանվել է կարմիր բանակի սպա Յակով Նովիչենկոյի պատվին։ 1946 թվականի մարտին Նովիչենկոն Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Իր Սենին փրկել է մահափորձից։ Նա իր մարմնով պաշտպանել է կորեացի առաջնորդին, որի ուղղությամբ Փհենյանում հանրահավաքի ժամանակ նռնակ են նետել։ Նովիչենկոն ծանր վնասվածք է ստացել, սակայն ողջ է մնացել։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նրան պարգևատրել են Աշխատանքի հերոսի պետական բարձրագույն կոչումով։ Կամրջի բացման արարողության ժամանակ ռուսական կողմի մեքենաների շարասյունը գլխավորել է Նովիչենկոյի թոռը՝ վարելով պապի կարմիր «Զապորոժեցը»։

Related posts

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցը

«Ցայգ»-ը՝ Շիրակի մարզում նոր մրցույթի մասնակից

Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները