«Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար»․ Մակրոնը ուղերձով է հանդես եկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հեռուստաուղերձով, որում Ռուսաստանին սպառնալիք է համարել ողջ Եվրոպայի համար։ Նա հայտնել է՝ Եվրոպայի ապագան չի կարող որոշվել Մոսկվայում կամ Վաշինգտոնում։

«ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը։ Նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով»,-նշել է նա։

Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է՝ պատրաստվում է նախաձեռնել եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։

«Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»,-ասել է նա։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք