Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ագրեսիայի ժամանակ միջուկային զենք օգտագործել. Պուտին

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ագրեսիայի ժամանակ միջուկային զենք օգտագործել, ներառյալ, եթե թշնամին, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական վտանգ է ներկայացնում.

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք իրավունք ենք վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես միութենական պետության անդամ: Աս բոլոր հարցերը համաձայնեցվել են բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ, այդ թվում՝ եթե թշնամու սովորական զենքի օգտագործումը կրիտիկական վտանգ ներկայացնի մեր ինքնիշխանության համար»,- ասել է Պուտինը։

Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Ռուսաստանի Դաշնությունը միշտ ձգտել է կանխել միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը։

«ՌԴ-ն խիստ պատասխանատվությամբ է մոտենում միջուկային զենքի հարցերին, ձգտում է թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների «սողալը» ։ ՌԴ ինքնիշխանությանը և սովորական զենքին սպառնացող կրիտիկական սպառնալիքը հիմք կհանդիսանան միջուկային պատասխանի համար»,- ասել է Պուտինը։

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները