ՀՀ և Հունաստանի վարչապետները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հունաստանի վարչապետը շնորհավորել է վարչապետին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով և ընդգծել երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումն ու բազմաոլորտ հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, և այժմ ընձեռված է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանի վարչապետը գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 25 сентября 2024 г.

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին