Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Դաբրուզինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։
«Քննարկել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առաջնահերթությունները և կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման ուղղությամբ համագործակցությունը։
Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանության կորստին ուղղված փոխկապակցված գործողություններին, էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- գրել է նա։

 

Related posts

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Իլոն Մասկը 445 մլն դոլար է ծախսել ընտրություններում, սակայն հանրապետականները պարտվել են․ նրա կարողությունը նվազել է 45 մլրդ դոլարով

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա