Ռուսաստանը երկարացրել է միջազգային փոխադրումների ոլորտում վարորդների կեցության ժամկետը

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիայի համար ժամանակավոր կեցության ժամկետը երկարացնելու մասին։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՊՀ երկրների ու Վրաստանի քաղաքացիները, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում աշխատում են որպես պրոֆեսիոնալ վարորդներ (բեռնատարի վարորդներ), կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել մինչև 180 օր (ընդհանուր) մեկ տարվա ընթացքում: Սա վերաբերում է նաև Ուզբեկստանի քաղաքացիներին։

Նորամուծությունը տարածվում է նրանց վրա, ովքեր երկիր են մուտք գործում առանց վիզայի։ Ընդ որում, պարտադիր պայման է հանդիսանում Ռուսաստան մուտքի և գտնվելու համար դիմում ներկայացնելը։ Որոշումն, ի դեպ, վերաբերում է նաև հայ վարորդներին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։

Related posts

ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ