Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters

Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի, քանի որ բանկերն իրենց վրա են կրում ռազմական տնտեսության ծախսերի մեծ մասը՝ Reuters-ի փոխանցմամբ՝ ասված է եվրոպական երկրներից մեկի հետախուզության փակ զեկույցում:

Նշվում է, որ զեկույցը պատրաստվել է եվրոպացի պաշտոնյաների համար հունիսին՝ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախապատրաստման նախաշեմին։ Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները ստիպում են բանկերին սուբսիդավորված վարկեր տրամադրել պաշտպանական ձեռնարկություններին, տարածաշրջանային պետական նախագծերին և բնակարանների գնորդներին: Նշվում է, որ տնտեսական շոկ կարող է առաջանալ, օրինակ, բանկերի դեմ պատժամիջոցների փաթեթի դեպքում:

Reuters-ը գրում է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանել զեկույցի եզրակացությունները:

ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կարող է ընդունվել հուլիսին. նոր պատժամիջոցների տակ կարող է հայտնվել գրեթե 90 բանկ, այդ դեպքում սահմանափակումների տակ կհայտնվի միջազգային կապեր ունեցող բոլոր ռուսական բանկերի կեսից ավելին: Բացի դրանից՝ փաթեթը կարող է ներառել կրիպտոարժութային ցանցեր, անօդաչուների արտադրողներ, նավթի առևտրով զբաղվող ընկերություններ և նավթավերամշակման գործարաններ:

Related posts

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների