Հուլիսի 8-ին և 9-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում, Գյումրիում, Կոտայքի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի թիվ 72, 74, 76 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 1 շենքի, Լ.Մադոյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
09:00-ից մինչև 18:00-ն՝ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների, Ակունք, Զառ, Սևաբերդ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել