ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են 26 և որսացել 15 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ

Ուկրաինան հերթական անգամ փորձել է հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմանում, Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերով գրոհել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտները, սակայն փորձը կասեցվել է:

ՌԴ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու որսացել են Ազովի ծովի օդային տարածքում։

Ինչպես հաղորդում է Regnum-ը, դեկտեմբերի 5-ի գիշերը ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են և որսացել Կիևի արձակած 35 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ ուժերը Ազովի ծովի և Ղրիմի թերակղզու օդային տարածքներում խոցել են 22 անօդաչու և որսացել ևս 13-ը:

Related posts

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Երգում է Գագիկ Սուրենյանը

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ