ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ միասին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկները կաշխատեն Աղդամի շրջանում»,- հայտնել են գերատեսչությունից:

Խմբավորման կազմում ընդգրկվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20  պիրոտեխնիկներ: Նրանց հետ միասին թռչում են 3 համալիր ռոբոտներ: «Ողջ անձնակազմը «Քովիդ-19»-ի թեստավորում է անցել՝ բացասական արդյունքով»,- հավելել են գերատեսչությունից:

Related posts

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտ

Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին

Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել