ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերը մտահոգություն են առաջացնում, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը իրավիճակը կարգավորելու համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք ադրբեջանա-հայկական սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում մաղթում»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը:

ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել կողմերին՝ ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա դեգրադացիայով հղի ցանկացած գործողությունից, ինչպես նաև առաջացող բոլոր խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհով:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել տրամադրել անհրաժեշտ օգնությունը ադրբեջանա-հայկական սահմանի իրադրությունը կարգավորելու համար, ապաէսկալացիայի, սահմանի սահմանազատման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով»,- ասել է Բիկանտովը:

Related posts

Արցունքոտ, բայց մարտական․ ամառային զորակոչը Գյումրիում

Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ