ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Դուբլինի ՌԴ դեսպանատան տարածքում լրտեսական բազա կառուցելու մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հերքել է Դուբլինի ՌԴ դեսպանատան տարածքում լրտեսական բազա կառուցելու մասին իռլանդական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռուսաստանը, իբր, լրտեսական բազա է կառուցում Իռլանդիայում դեսպանատան տարածքում:

ՌԴ արտգործնախարարությունը նշել է․ «Իռլանդիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության շենքերի և շինությունների համալիրի վերակառուցումը պայմանավորված է այն պայմանների բարելավման անհրաժեշտությամբ, որում աշխատում են մեր դիվանագետները» և հավելել, – «Ավելի քան մեկ դար առաջ կառուցված բնակելի փոքրիկ առանձնատունը, որի տարածքում այժմ գտնվում է դեսպանատունը, այլևս ի վիճակի չէ ապահովել դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը»:

Նախարարությունից նշել են, որ Իռլանդիայի իշխանությունների հետ շինարարական փաստաթղթերի հաստատման գործընթացը տևել է մի քանի տարի, և նախագծի մանրամասները ոչ ոքի համար գաղտնիք չեն եղել: Ավելին, աշխատանքի մեկնարկից հետո Իռլանդիայի ԱԳՆ և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հաստատություն այցելել և ամեն ինչ իրենց աչքերով տեսնել:

ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Իռլանդիայում դեռևս ազդեցիկ են այն ուժերը, որոնք կողմնակի ազդեցությունների են ենթարկվում և շեշտել․ «Հուսով ենք, որ Իռլանդիայի ղեկավարությունը կշարունակի ինքնուրույն և զգուշորեն մոտենալ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ համաձայն իրենց առաջնահերթությունների, և ոչ թե դուր գալ նախկին մայրաքաղաքին, որը, ինչպես կարելի է դատել, դեռ ձգտում է ստորադասել Դուբլինի քաղաքականությունն իր շահերին»։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան