Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Related posts

Ռանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

Նոր չափորոշիչներ՝ առանց նոր արգելքների. ի՞նչ է փոխվում տեսալսողական մեդիայի ոլորտում

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում