Առաջին չափորոշիչը վերաբերում է պատերազմի կոչերին, պատերազմական գործողությունների խրախուսմանն ու արդարացմանը։ Ընդ որում, պատերազմի մասին տեղեկատվության ներկայացումն ինքնին խախտում չէ։
Երկրորդը՝ ատելության խոսքին և խտրականությանը։ Այստեղ կարևորվում է անձի գործողությունների քննադատության և նրա ազգային, կրոնական, քաղաքական կամ այլ հատկանիշներով պայմանավորված խտրական վերաբերմունքի տարբերակումը։
Երրորդ չափորոշիչը վերաբերում է բռնության և դաժանության քարոզին։ Բռնության դեպքերի լուսաբանումը խախտում չէ, եթե բովանդակությունը չի խրախուսում կամ արդարացնում բռնությունը։
Չորրորդը՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությանը։ Խոսքը հարկադրանքի, սպառնալիքի կամ պարտադրանքի միջոցով Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձերի մասին է։