Ռազմական ինժեներներ և տեխնիկա բերող ինքնաթիռը Ռուսաստանից Հայաստան է եկել

Ռուսաստանի ՌՕՈւ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը Երևան է բերել ռազմական ինժեներներ, տեխնիկա ու սարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76-ը մեկնել է Չկալովի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի ինժեներային զորքերի զինծառայողներին խաղաղապահ գործողության իրականացման գոտի հասցնելու նպատակով։ Այդ ինքնաթիռով Արցախ է հասցվելու նաև ինժեներական տեխնիկա ու սարքավորում՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու ենթակառուցվածքները մաքրելու գործում օգնություն ցուցաբերելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է Իլ-76-ում ռազմական ինժեներներ էին, տեղափոխվել է նաև բուլդոզեր ու մեծ բեռների տեղափոխման համար նախատեսված մեքենա։ Այդ ամենը հասցվել է խաղաղապահ գործողության իրականացման գոտի՝ դիտորդական կետերը վերազինելու համար։

 

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան