Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ Իրանի ղեկավարությունը մինչև վերջնաժամկետի ավարտը պատասխան կստանա իրանական կողմից՝ դրական թե բացասական:

Վենսը նաև նշել է, որ մինչ այդ ինտենսիվ բանակցություններ են ընթանալու: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել:

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, սակայն չի ցանկանում դա անել, հետևաբար ակտիվորեն բանակցում է: «Գնդակն Իրանի դաշտում է»,- նշել է նա:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում