Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-6-ը առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ը առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում օգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները