Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Մերձավոր Արևելքի իրավիճակին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Նրանք խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող էսկալացիայի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ կողմերը նշել են, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատած «երկու պետություն» բանաձևի հիման վրա, որի համաձայն պետք է ձևավորվի պաղեստինյան անկախ պետություն։

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահներն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության որոշակի հարցերին։

Related posts

Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները