Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, սակայն հանդիպման ժամկետները հայտնի չեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

«Այցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև բանակցություններ են ընթանում, հնարավոր է՝ որոշ մանրամասներ պարզվեն Ռուսաստան Թուրքիայի ԱԳ նախարարի նախատեսվող այցի ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ բանակցությունները տեղի ունենան Ռուսաստանում, աղբյուրը նշել է, որ «նման տարբերակը չի բացառվում»: Նա պարզաբանել է, որ ամեն ինչ կախված է երկու նախագահների ժամանակացույցից։

Related posts

Հյուսիսային Հայաստանը` պատմական նոր բացահայտումներով

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Նովակն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները