Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնում է kremlin.ru կայքը։

Մի շարք հարցերի հետ մեկտեղ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը:

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների, զինադադարի հասնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև:

Related posts

2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ