Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպելու հարցում արդյունավետ աջակցության, ինչպես նաև Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Իրանի ժողովրդին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նաև նշվել է, որ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և ներկայիս սուր հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին»։

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են «երկկողմ օրակարգի որոշակի հրատապ ասպեկտների։ Նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ ռազմավարական գործընկերության ու դաշնակցային սկզբունքների հիման վրա տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացմանը»։

Related posts

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Դավթաշենի գերեզմանատան մոտ ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել

Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ