Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է ՌԴ` եռակողմ գագաթնաժողովի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան` եռակողմ գագաթնաժողովի մասնակցելու: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրել է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մոսկվային «անհանգստացնում են մտահոգիչ տենդենցները, որ թափ են առնում Հարավային Կովկասում, ուր Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՌԴ-Հայաստա-Ադրբեջան գագաթնաժողով նախապատրաստվում է, դրա անցկացման օրվա ու վայրի մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի:

Related posts

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է