Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են։ Մենք հետաքրքրված ենք դրանց հետագա զարգացմամբ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ։

Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»:

Related posts

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի

Գրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Գյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներ