Պուտինը, Մակրոնը և Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրադրությունն Ուկրաինայում՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ զրույցում մատնանշել է Կիևի ուժայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման բազմաթիվ փաստեր և կոչ է արել ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ երկրում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները դադարեցնելու համար»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահն իր գործընկերներին մանրամասն պատմել է վերջին օրերին կայացած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին:

Գերմանիայի կառավարությունից էլ հայտնել են, որ Շոլցն ու Մակրոնը Պուտինի հետ զրույցում ընդգծել են Ուկրաինայում կրակը դադարեցնելու և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Պուտինը, Մակրոնը և Շոլցը պայմանավորվել են շարունակել շփումները ուկրաինական խնդրի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հայտնի պահանջների իրագործման վերաբերյալ:

Related posts

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան. ՔՏՀԱՏՄ

Դատական նիստ՝ առանց հայցվոր ու պատասխանող կողմերի