Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Փեզեշքիանի հետ

Իրանի դեմ Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վտանգավոր սրման համատեքստում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այդ մասին հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմից։

Պուտինը ցավակցություններ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին՝ իսրայելական հարվածների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թվում։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Ռուսական կողմն ամեն կերպ աջակցել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման ջանքերին, կոնկրետ նախաձեռնություններով է հանդես եկել՝ ուղղված փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկայում ևս կնպաստի Իրանի ու Իսրայելի միջև սրված իրավիճակի թուլացմանը։

Իսրայելի վարչապետի հետ զրույցում ՌԴ նախագահը շեշտադրել է բանակցային գործընթացին վերադարձի և իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծման կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը կշարունակի սերտ շփումներն ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի հետ՝ ուղղված ներկա իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներով։

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին