Իրանը սկսել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա

Իրանի ՀՕՊ միջոցները որսում են Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված հրթիռները, հաղորդում է Press TV-ն։

Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, լսվել է հզոր պայթյունի ձայն․ այնտեղ նույնպես տեղակայված է իրանական միջուկային ծրագրի օբյեկտ։ Իրանի ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել իսրայելական մի քանի կործանիչ ու անօդաչու։

Իսրայելի բանակը հաստատել է, որ հարձակում է գործել Իրանի Սպահանի շրջանում գտնվող օբյեկտի վրա, նաև հայտարարել, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակումը, ՀՕՊ միջոցները գործի են դրվել՝ դրանք որսալու համար։

Իրանը սկսել է հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական պետական հեռուստաընկերությունը։

Իրանը հրթիռների երկրորդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ, «նրանք ճանապարհին են», հաղորդում է IRNA-ն։

Իսրայելի բանակն էլ հայտնում է Իրանից ևս մեկ «հրթիռային համազարկի» մասին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի տարածքում ընկել է մոտ 5-7 իրանական հրթիռ։

Related posts

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը

Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան