Պուտինը զանգահարել է ինձ Վաշինգտոնի համաձայնագրից հետո և այն անվանել է «ապշեցուցիչ իրադարձություն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։

«Պուտինը զանգահարել է ինձ և ասել, որ դա զարմանալի է, պարզապես անհավանական։ Մենք չէինք կարողանում կանգնեցնել այդ պատերազմը երկար տարիներ»,- ասել է Թրամփը և նշել, որ իրեն դա հաջողվել է: Հայտարարությունը Թրամփն արել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Թրամփն ընդգծել է, որ խաղաղություն է ձեռք բերվել Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ սկզբում ղեկավարները հեռավորություն են պահպանել, բայց «աստիճանաբար մտերմացել են և խաղաղություն կնքել»:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ