Պոլտավայի հրթիռակոծության հետևանքով 41 զոհ կա

«Պոլտավայում Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռակոծության հետևանքով 41 զոհ կա, 180-ը վիրավոր է»․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տարածած ուղերձում հայտնել է, որ հարվածել են ուսումնական հաստատությանն ու հարևան հիվանդանոցի տարածքին։ Մասամբ ավերվել է կապի ինստիտուտի շենքերից մեկը։

«Հանձնարարել եմ ամբողջական և օպերատիվ հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների վերաբերյալ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված են բոլոր անհրաժեշտ ծառայությունները: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով հարվածի անմիջապես առաջին րոպեներին օգնել է մարդկանց»,-ասել է Զելենսկին։

Related posts

Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը

Հոգ տարեք ձեր մասին, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ավարտի վճռորոշ փուլում է․ Մեդվեդևը՝ կամավորներին