«Պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները». Բայրամով

Այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները», հայտնում է minval.az-ը:

«Ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ», – հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ «հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին» և հավելել, որ «Հայաստանը հրաժարվում է իրենց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»:

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանի 22 քաղաքացի և ևս 100-ը վիրավորվել են՝ հավելելով, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը»:

«Աշխարհի երկրները, միջազգային կազմակերպությունները չպետք է անտարբեր մնան այս խնդրի նկատմամբ», – հայտարարել է Բայրամովը:

Related posts

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին