Պետք է կարճ ժամկետներում ստորագրենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Ալիևը խոսել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը արդյունավետ կլինի։ Այս մասին հայտնում է interfax․az-ը։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իրենք «լուծել են հակամարտությունը, և այժմ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ժամական է»։

«ԵՄ-ն հայտարարել է, որ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի հետ նոր հանդիպում է կայանալու։ Հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է և մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքներն ու տեսակետը»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ իրենք Հարավային Կովկասի 3 երկրների միջև ակտիվ համագործակցության պոտենցիալ են տեսնում, նկատի ունենալով նաև Թուրքիային։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան