Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է արել երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ու տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մորա Նամդարը X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։«ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում ամերիկացիներին անմիջապես լքել ստորև թվարկված երկրները կոմերցիոն տրանսպորտային միջոցներով՝ անվտանգության համար լուրջ ռիսկերի պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։Այդ ցուցակում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը՝ փետրվարի 28-ին, համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը գնդակոծությունների է ենթարկում Պարսից ծոցի մի քանի երկրում և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։Մերձավոր Արևելքում իրադրության սրումը լայնածավալ խափանումներ է առաջացրել ավիահաղորդակցության ոլորտում։ Հազարավոր չվերթեր չեղարկվել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր ուղևորների վրա։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից