Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։

Related posts

Իրանի նախագահը հայտարարել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցման մասին. Euronews

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում