Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:

Ինչպես հայտնում են ԲԿ-ից, նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը:

Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 6-9 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա

ՀԷՑ-ը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու. ՀԾԿՀ նախագահ

Հրմշտոց ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը և Լևոն Քոչարյանը վիճեցին