Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը

Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որի հատկացման մասին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է մայիսի 6-ին, ներառում է 25 հազար արկ և հակամարտկոցային պայքարի երեք կայան, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

«Այս փաթեթում ներառված միջոցները նախատեսված են ռուսական ուժերի դեմ ընթացող մարտերում Ուկրաինայի առաջնային պահանջների բավարարման համար»,- նշել է Քիրբին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Կոնգրեսի հատկացրած միջոցները գրեթե սպառված են: Ուստի Ջո Բայդենը կրկին օրենսդիրներին կոչ էր արել՝ հավանություն տալ Կիևին ևս 33 մլրդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն հատկացնելուն

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի