Պեկինը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։ Այդ մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետևեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ երկու հանրապետությունները Չինաստանի համար բարեկամական երկրներ են։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն հնարավորություններ կգտնեն՝ տարաձայնությունները լուծելու քաղաքական երկխոսության շրջանակում:

Related posts

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է