Պարտքի դիմաց մարդ էին առևանգել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին Արմավիրի մարզի Չոբանքարա կոչվող տարածքի մի առանձնատնից, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենք զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30 և 32 տարեկան երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք իրենց 33-ամյա ընկերոջ հետ հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 300 000 դրամ պարտքի համար խաբեությամբ առևանգել են պարտատիրոջ 44-ամյա ազգականին և տեղափոխելով Չոբանքարա տարածքի առանձնատուն՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, հունիսի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելով, պարտատիրոջ տան մոտից առևանգել են նրա ընկերոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից